Ինտերի կիսապաշտպան Խոակին Կորեան վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Էմպոլիի դեմ խաղում։
Ներաձուրիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ 27-ամյա արգենտինացին բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նրա մոտ ազդրի մկանի սալջարդ է եղել։ Կիսապաշտպանի վիճակը կրկին կգնահատվի երկու շաբաթից։
Ֆուտբոլիստիի իրավունքները պատկանում են «Լացիոյին»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ինտերի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։