«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինոն ասել է, որ երբեք չի մոռանա Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2):
«Նույնիսկ ընդմիջումից առաջ մենք արժանի էինք հաշվի մեջ առավելությանը: «Բարսելոնան» շատ անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում, բայց մենք բնավորություն և կամք դրսևորեցինք, արժանի էինք հաղթանակի։ Ես երբեք չեմ մոռանա այս երեկոն, այն յուրահատուկ էր»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մրցաշարի 1/4 եզրափակչում բասկյան ակումբը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ: