Դեմբելեի գործակալը փորձում է «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն հաջորդ շաբաթ կհանդիպի կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սիսոկոն կփորձի հարթել 24-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակը, ով հեռացվել էր թիմից՝ «կապտանռնագույնների» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով։

Գործակալը հանդիպման ժամանակ կփորձի բանակցել «Բարսելոնայի» հետ համաձայնագրի ժամկետի երկարաձգման շուրջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կմարզվի «Բարսայի» հետ, սակայն հաջորդ խաղերում կշարունակի դուրս մնալ թիմի հայտացուցակից։