«Արսենալը» 4 անընդմեջ խաղ է՝ չի կարողանում հաղթել «Լիվերպուլին»

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանն «Արսենալը» պարտվեց «Լիվերպուլին» (0:2):

«Զինագործները» 4 անընդմեջ խաղ է՝ չեն կարողանում հաղթել մերսիսայդյան ակումբին: Եղել է 3 պարտություն և 1 ոչ-ոքի:

Միկել Արտետայի թիմը վերջին հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ տարել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ լիգայի գավաթի 1/8 եզրափակչում։ Լոնդոնյան ակումբն այնժամ առավելության հասավ 11-մետրանոցներով: