Իտալական թոփ ակումբին առաջարկել են Սերդար Ազմունի տրանսֆերը

«Միլանին» առաջարկվել է գնել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի տրանսֆերը։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ իրանցի ֆուտբոլիստը չի համարվում տրանսֆերային շուկայում «ռոսոներիների» թիրախը։

Ազմունի պայմանագրի ժամկետը պետերբուրգյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում 27-ամյա Ազմունը «Զենիթի» կազմում մասնակցել է 15 խաղի և խփել 7 գոլ: