Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» պարտությունների մասին. «Քննադատությունն ավելի ուժեղ է դարձնում»

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է թիմի վերջին մրցելույթները:

Ավելի վաղ մադրիդյան ակումբն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում պարտվել էր Բիլբաոյի «Ատլետիկին», իսկ ավելի ուշ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում զիջել էր «Ռեալ Սոսյեդադին»։

«Քննադատությունը քեզ ավելի ուժեղ է դարձնում։ Մենք չենք դադարի աշխատել ինքներս մեզ վրա, դա մեր պարտքն է։ Միասին մենք առաջ ենք գնալու»,- գրել է ուրուգվայցի ռմբարկուն սոցցանցերում։