Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարծիք է հայտնել իր թիմակից Կարիմ Բենզեմայի մասին։
«Կարիմը «Ռեալում» է 13 տարի։ Երբ ես եկա, ինձ ասացին, որ նա ակումբում է 10 տարի։ Բենզեման 21 տարեկանում տեղափոխվեց «Ռեալ», ինչպես և ես: Նրանք նաև ինձ հարցրին, թե արդյոք ես ուզում եմ հասնել նույն բանին, ինչ նա։ Ես դրական պատասխանեցի։
Բենզեման այն ֆուտբոլիստն է, ումից կարելի է ամեն օր նոր բան սովորել մարզումների ժամանակ: Նա, հավանաբար, այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է։ Ինձ համար մեծ հաճույք է մարզվել նրա հետ և սովորել նրանից։
Հուսով եմ՝ մի օր կհասնեմ նրա մակարդակին, կանցկացնեմ այնքան հանդիպում և կխփեմ այնքան գոլ, որքան նա է խփել»,- սերբ ռմբարկուի խոսքերն է մեջբերում Blic.rs-ը: