Թիերի Անրին հնարավոր է գլխավորի Լիգա 1-ի ակումբը

«Բորդոն» դիտարկում է Վլադիմիր Պետկովիչին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հնարավորությունը։

Ֆրանսիական ակումբը 3 խաղ անընդմեջ պարտվել է Լիգա 1-ում և 21 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։

Ըստ RMC-ի՝ Պետկովիչի հրաժարականի դեպքում «Բորդոն» կարող է նշանակել Թիերի Անրիին, ով Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում է ընդգրկված:

Նշենք, որ ֆրանսիական ակումբի նախագահ Ժերար Լոպեսը նախորդ ամառ արդեն դիտարկում էր «Մոնակոյի» և «Մոնրեալ Իմպակտի» նախկին գլխավոր մարզչի թեկնածությունը՝ մինչ Պետկովիչին հրավիրելը։