«Լիլում» հայտարարել են, որ չեն պատրաստվում բաժանվել Սվեն Բոտմանից

«Լիլի» նախագահ Օլիվյե Լետանգը հայտարարել է, որ ֆրանսիական ակումբում մտադիր չեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել պաշտպան Սվեն Բոտմանին:

«Մենք դա չենք քննարկելու։ Ես արդեն խոսել եմ Սվենի մասին և կկրկնեմ՝ մենք ցանկանում ենք պահպանել լավագույն խաղացողներին։ Մենք նույնիսկ չենք պատրաստվում որեւէ մեկի հետ բանակցություններ սկսել։ Մենք ցանկանում ենք Բոտմանին մեզ մոտ պահել»,- Լետանգի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

2021/22 մրցաշրջանում Բոտմանը «Լիլում» անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը 22-ամյա հոլանդացու տրանսֆերը գնահատում է 30 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր պաշտպանի նկատմամբ «Միլանի» և «Նյուքասլի» հետաքրքրության մասին։