Դանի Ալվեսը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել ԱԱ-2022-ին

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոստովանել է, որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնությանը:

«Ես ապրում եմ նպատակներով, և դրանք միշտ պետք է լինեն կարճաժամկետ: Իմ առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն էր: Հիմա դա աշխարհի առաջնությունն է դարձել, քանի որ նախորդը բաց եմ թողել վնասվածքի պատճառով։ Ես շատ կաշխատեմ այնտեղ լինելու իրավունքը վաստակելու համար։ Ես գիտեմ, որ դա կախված է խաղամակարդակից, որը ես կցուցադրեմ այստեղ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2022 թվականի նոյեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարի ժամանակ Ալվեսն արդեն 39 տարեկան կլինի։