«Միլանը» մտադիր է «Մոնակոյից» գնել Պյետրո Պելեգրիի տրանսֆերը

«Միլանը» ցանկանում է «Մոնակոյից» գնել Պիետրո Պելեգրիի տրանսֆերը, ով վարձավճարով հանդես է գալիս թիմի կազմում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ցանկանում են 20-ամյա խաղացողի հրաժարագինը 6 միլիոնից նվազեցնել՝ հասցնելով 4 միլիոն եվրոյի։ Հաղորդվում է, որ եթե գործարքը կայանա, ապա «Միլանն» իտալացի ֆուտբոլիստին վարձակալական հիմունքներով բաց կթողնի «Տորինո»՝ մինչև այս մրցաշրջանի ավարտը ժամկետով։

«Միլանը» Պելեգրիին վարձակալել էր 2021 թվականի օգոստոսին։ Հարձակվողը 2021/22 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում: