89 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոն։
Իսպանացին մադրիդյան ակումբում հանդես է եկել 1953-1971 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 600 հանդիպում և դարձել 182 գոլի հեղինակ։
Խենտոն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով վեց անգամ հաղթել է Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում։
Նա նաև «Ռեալի» հետ 12 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, իսկ 1960 թվականին՝ Միջմայրցամաքային գավաթը։
Ընդհանուր առմամբ, Խենտոն մադրիդցիների հետ նվաճել է 23 գավաթ, ինչը ակումբային ռեկորդ է։ Մարսելոն այս շաբաթ հասավ նրան տիտղոսների քանակով։