Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» դեմ խաղում (3:0):

Հանդիպման 69-րդ րոպեին անգլիացին գոլի հեղինակ դարձավ, սակայն 5 րոպե անց չկարողացավ շարունակել խաղը և փոխարինվեց։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ Ալեքսը կոճի վնասվածք է ստացել։

Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հայտնի չեն: