Էդեն Ազարը ձմռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից». Անչելոտտին հույս չի դնում նրա վրա

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպան Էդեն Ազարին.

Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բելգիացու հետ հույսեր չի կապում։ Իսպանիայի Սուպերգավաթի երկու խաղում կիսապաշտպանը ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում։

Հնարավոր է, որ 31-ամյա խաղացողը այս ձմռանը հեռանա Մադրիդից, սակայն նրա բարձր աշխատավարձը կարող է դժվարացնել նոր ակումբ տեղափոխությունը։