ՊՍԺ-ի ֆուտբոլիստը 3 շաբաթով դուրս է մնացել շարքից

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը վնասվածք է ստացել Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղում (2:0):

Ինչպես հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը՝ 31-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ։ Սպասվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստից կպահանջվի մոտ 3 շաբաթ՝ ապաքինվելու համար։

Ֆրանսիայի 2021/22 առաջնությունում Վեյնալդումն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը 2021 թվականի ամռանն է միացել Մաուրիսիո Պոչետինոյի թիմին: