Ժոզե Մոուրինյո. ««Կալյարիի» դեմ խաղի ամբողջ ընթացքում ճնշում էի զգում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Մենք գերկարևոր հաղթանակ տարանք: Մենք լիովին վերահսկում էինք խաղը, բայց հանդիպումը կարող էր ավարտվել 1:1 հաշվով: Պատրիսիուն հիանալի սեյվ կատարեց Պեդրոյի հարվածից հետո:

Հաշիվը կարող էր լինել 4:0 կամ 5:0: Այդ պատճառով ես անընդհատ ճնշում էի զգում։ Երբ այսչափ լավ ես խաղում, մարզիչը սովորաբար ճնշում չի զգում, բայց ես դա զգացի մինչև հանդիպման ավարտը»,- պորտուգալացի մասնագետին է ցիտում Football Italia-ն:

Այժմ հռոմեական ակումբը վաստակած 35 միավորով գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդն տեղում: