Ֆլորենտինո Պերես. «Նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են իրենց դիրքերում»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկին» 2:0 հաշվով հաղթելուց հետո առանձնացրել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղը:

«Մոդրիչը և Կուրտուան ​​աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են իրենց դիրքերում։

Լուկան նախանձելի մարզավիճակում է և արժանի է ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճելուն»,- Պերեսի խոսքերն է մեջբերում As-ը:

Հիշեցնենք, որ եզրափակչի 38-րդ րոպեին խորվաթ ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: