Դիեգո Կոստան խզել է «Ատլետիկո Մինեյրոյի» հետ պայմանագիրը

«Ատլետիկո Մինեյրոն» հայտարարել է հարձակվող Դիեգո Կոստայի հեռանալու մասին:

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսված պայմանագիրը խզվել է 33-ամյա խաղացողի նախաձեռնությամբ։

Կոստան բրազիլական ակումբին էր միացել 2021 թվականի օգոստոսին։ Բոլոր մրցաշարերում միասին «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում անցկացրած 19 խաղում իսպանացին խփել է 5 գոլ՝ դառնալով Բրազիլիայի չեմպիոն և երկրի գավաթակիր:

Հաղորդվում է, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում «Արսենալը»: