Պաուլո Դիբալա. ««Յուվենտուսն ասել է, որ նոր պայմանագիրը կքննարկենք փետրվարին»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է թուրինյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի հնարավոր երկարաձգումը։

Արգենտինացի ֆուտբոլիստը չի տոնել իր գոլը Ա Սերիայի 22-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (2:0): Գոլը տոնելու փոխարեն 28-ամյա խաղացողը ցուցադրաբար դժգոհ հայացք նետեց դեպի «Յուվենտուսի» ղեկավարության  օթյակ:

«Ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունեմ: Ես ակումբի և մարզչի տրամադրության տակ եմ։ «Յուվենտուսն» ասաց, որ մենք փետրվարին կքննարկենք նոր պայմանագիրը»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում DAZN-ը։