«Ռոմայի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Ռոմայի» կիսապաշտպան Ամադու Դիավարան կարող է հեռանալ հռոմեական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին իր Twitter-ում գրում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա գվինեացին ներառված չէ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում։ Կիսապաշտպանին իր շարքերում է ցանկանում տեսնել «Վալենսիան», որը ցանկանում է վարձակալել նրան։

Այս մրցաշրջանում Դիավարան «Ռոմայի» կազմում 8 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը հռոմեացիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։