Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպանը որակազրկվել է

Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան՝ Պապե Գույեն որակազրկվել է, հայտնում է Get French Football News-ը:

Խնդիրը 21-ամյա ֆուտբոլիստի «Մարսել» տեղափոխության մեջ է, որը կայացել է 2020 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը նախնական պայմանավորվածություն ուներ «Ուոթֆորդի» հետ, սակայն  խախտել է այն՝ վկայակոչելով «պայմանագրի ստորագրման հանգամանքները»։

Մինչև դրանց պարզվելը՝ Գույեն չի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Այսպիսով՝ նա չի օգնի Սենեգալի հավաքականին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։