Անդրեյ Շևչենկոն՝ «Ջենոայից» հնարավոր հեռացման մասին. «Կյանքը վերելքների ու վայրէջքների շարան է»

45-ամյա ուկրաինացի մասնագետ Անդրեյ Շևչենկոն, ով գլխավորում է «Ջենոան», Իտալիայի գավաթում «Միլանից» (1:3) պարտվելուց հետո, մեկնաբանել է մամուլում հայտնված  անբավարար արդյունքների պատճառով իր հնարավոր հեռացման մասին լուրերը։

«Վստա՞հ եմ զգում Ջենոայի հետ աշխատելու հարցում: Ես 45 տարեկան եմ, երիտասարդ եմ և դեռ փորձ եմ ձեռք բերում։ Կյանքը վայրէջքների, հաղթանակների և պարտությունների շարան է: Ես առաջ եմ շարժվում, և մենք կենտրոնացած ենք նախագծի վրա: Տղաներն այսօր լավ աշխատանք կատարեցին, աստիճանաբար տեսնում ենք, թե ինչպես է խաղի որակը բարձրանում մարզումների ժամանակ։

Ինչ վերաբերում է իմ ապագային «Ջենոայում», ես պարզապես շարունակում եմ կատարել իմ ամենօրյա աշխատանքը: Անհրաժեշտության դեպքում ակումբը կհայտարարի իր  որոշումների մասին»,- Շևչենկոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն: