Պեպ Գվարդիոլա. «Տուխելը ֆուտբոլն ավելի լավն է դարձնում, նա կատարյալ է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել Թոմաս Տուխելին «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 22-րդ խաղից առաջ։

«Նա շատ հնարամիտ է: Տուխելն այն սակավաթիվ մարզիչներից է, որոնցից ես սովորում եմ ավելի լավը դառնալու համար: Գերմանացին կատարյալ է բոլոր առումներով։ Ինձ դուր է եկել նրա աշխատանքը դեռ Դորտմունդում աշխատելու տարիներից: Ես միշտ հաճույքով հետևում եմ նրա աշխատանքին։ Նա համաշխարհային ֆուտբոլն ավելի լավն է դարձնում։ Տուխելը ցանկանում է միշտ պոզիտիվ ֆուտբոլ խաղալ։

Չեմ պատկերացնում, թե վաղն ինչ կլինի։ Նայելով «Լիվերպուլի» և «Թոթենհեմի» դեմ խաղերին՝ ես տեսա, որ «Չելսին» արտագնա խաղերում հանդես է գալիս յուրահատուկ ոճով, ոչ այնպես ինչպես «Սթեմֆորդ Բրիջում»: Չգիտեմ՝ դա նրանց պլանն է, թե պարզապես այդպես է ստացվում»,- ասել է Գվարդիոլան։