Սիմոնե Ինձագին կարող է շարունակել աշխատանքը Անգլիայում

«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքը գրավել է Իտալիայից դուրս գտնվող ակումբների ուշադրությունը։

45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և  Մադրիդի «Ատլետիկոն», հայտնում է Corriere dello Sport-ը: Այս թիմերը կապ են հաստատել մարզչի ներկայացուցիչների հետ։

«Ինտերը» ցանկանում է, որ մարզիչը մնա: Նա վերջերս նվաճեց իր առաջին գավաթը Ներաձուրիների հետ: Նրանք ցանկանում են Ինձագիին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2025 թվականը ներկայիս աշխատավարձի կրկնապատկմամբ, որը կազմում է տարեկան մոտ 3 միլիոն եվրո։

Ինձագին կցանկանար մի օր աշխատել արտերկրում, ինչի համար նախատեսում է անգլերեն սովորել։