Պաշտոնական. Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել

«Արարատի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:

44-ամյա մասնագետը 2020 թվականի ամռանն էր գլխավորել երևանյան ակումբը: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:

Հաղորդվում է, որ երևանյան ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:

«Արարատը» շնորհակալություն է հայտնել Վարդան Բիչախչյանին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: