Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը հեռացել են «Փյունիկից»

«Փյունիկից» հեռացել են կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը: Ավարտվել է Վարդանյանի վարձակալության ժամկետը, իսկ Արամ Քոչարյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Վարդանյանն ամռանն էր «Սոչիից» տեղափոխվել «Փյունիկ» և երևանյան ակումբում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: 23-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Քոչարյանը «Փյունիկին» էր միացել նախորդ տարվա հունիսին: 25-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Էրիկ Վարդանյանին և Արամ Քոչարյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։