Հենրիխ Մխիթարյանի գնահատականը՝ «Յուվենտուսի» դեմ խաղում (լուսանկար)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3:4 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:

Հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջաական հանդիպում անցկացրեց, ինչպես նաև դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Հեղինակավոր WhoScored.com պորտալը 7,3 է գնահատել Հայաստանի հավաքականի ավագի խաղը:

Նշենք, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը, ով ևս դարձել էր գոլի հեղինակ: Անգլիացին ստացել է 7,8 միավոր: