Ֆեդերիկո Կյեզան կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

Վնասվածքը, որը ստացել էր «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան Ա Սերիայի 21-րդ տուրի՝ «Ռոմայի» դեմ խաղում (4:3) կարող է շատ լուրջ լինել։

Ինչպես հայտնում է DAZN-ը՝ իտալացի ֆուտբոլիստի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի կասկած կա։ Եթե ​​ախտորոշումը հաստատվի, ապա 24-ամյա խաղացողը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Երկուշաբթի օրը Եվրոպայի չեմպիոնը բուժզննում կանցնի, որի արդյունքներով հայտնի կդառնա վերջնական ախտորոշումը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Յուվենտուսի» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Կյեզայի պայմանագիրը պատկանում է «Ֆիորենտինային», իսկ թուրինյան ակումբում նա խաղում է վարձավճարով։