ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է կորոնավիրուսից

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է կորոնավիրուսից, հայտնում է RMC Sport-ը:

Երեքշաբթի օրն արգենտինացի ֆուտբոլիստի թեստի պատասխանը բացասական է եղել:

Հաղորդվում է, որ 34-ամյա խաղացողն ընտանիքի հետ Արգենտինայից ժամանել է Ֆրանսիա։ Սպասվում է, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը մարզումները կվերսկսի այսօր կամ վաղը:

ՊՍԺ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 9-ին՝ ընդդեմ «Լիոնի»: