Կառլո Անչելոտտին ասել է, թե Գարեթ Բեյլը ինչու չի խաղում «Ռեալի» կազմում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի մասին: Ուելսցի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել մի քանի ամիս։ Նա «սերուցքայինների» կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2021 թվականի օգոստոսին։

«Գարեթը վնասվածք չունի, բայց նա իրեն այդքան էլ լավ չի զգում: Եթե ​​Բեյլը վախենում է կրկին վնասվածք ստանալ, մենք պետք է ըմբռնումով մոտենանք: Հուսով եմ, որ նա շուտ կվերադառնա կազմ: Միգուցե Գարեթը կխաղա «Վալենսիայի» դեմ կամ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպմանը»,- իտալացի մասնագետին է ցիտում Marca-ն:

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։