«Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի Գավաթի՝ «Լինարեսի» դեմ խաղի համար (լուսանկար)

Այսօր «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում կհյուրընկալվի «Լինարեսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին։

Կատալոնական ակումբը ներկայացրել է հանդիպման համար հայտացուցակը։ «Կապտանռնագույնների» կազմում է նաև պաշտպան Դանի Ալվեսը։ Բրազիլացին դեռևս ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել «Բարսայի» կազմում՝ ակումբ վերադառնալուց հետո, իսկ հունվարի 3-ին կորոնավիրուսի բացասական թեստ է հանձնել: 

https://twitter.com/FCBarcelona_es/status/1478636505778339843?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1478636505778339843%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-05-barselona-vklyuchila-dani-alvesa-v-zayavku-na-match-kubka-ispanii-protiv-linaresa