Ռահիմ Ստերլինգ. «Ցանկանում ենք շարունակել ընդգծել այս խնդիրը»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կիսվել է իր մտքերով, թե ինչպես է «Black Lives Matter» շարժման ծնկի իջնելը ազդում հասարակության վրա:

«Կարծում եմ՝ Անգլիայի համար մեծ հարցն այն էր. «Կարո՞ղ ենք մենք շարունակել դա անել Եվրոյում»:

Իմ կարծիքով, հաճախ, երբ ռասիզմ է տեղի ունենում կամ ինչ-որ բան պարզապես տեղի է ունենում, ֆուտբոլում և համայնքների մեծ մասում մարդիկ քննարկում են այս հարցը հինգից յոթ օր, իսկ հետո մոռանում և ձևացնում են, որ ամեն ինչ լավ է:

Երբ սա կրկնվում է ևս մեկ անգամ, մենք նորից ինչ-որ բան ենք անում: Բայց մենք՝ որպես երկիր, որպես խաղացողներ, ովքեր եղել են նման իրավիճակներում և բախվել են ռասիզմի հետ, պարզապես ցանկանում ենք շարունակել ընդգծել այս խնդիրը։

Այո, պատահեց, որ մենք նստեցինք և մտածեցինք՝ «Այս ուղերձը դեռ զորեղ է»: Եվ մենք պատասխանեցինք. «Այո»: Որպես խումբ և հավաքական, մենք ցանկանում էինք շարունակել առաջ գնալը»,- BBC-ի եթերում ասել է Ստերլինգն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին: