Ռոնալդոն ՖԻՖԱ-ին կվճարի «Կրուզեյրոյի» պարտքը

«Կրուզեյրոյի» սեփականատեր Ռոնալդոն ՖԻՖԱ-ին 7,7 միլիոն եվրո չափով պարտք կվճարի։

Դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ լեգենդար նախկին հարձակվողը ձեռք է բերել ծանր ժամանակներ ապրող ակումբի բաժնետոմսերի 90%-ը։ «Կրուզեյրոն» երրորդ տարին անընդմեջ չի կարողանում վերադառնալ բարձրագույն լիգա՝ կուտակված ավելի քան 115 միլիոն դոլար պարտքի պատճառով։

«Ռոնալդոն կփակի «Կրուզեյրոյի» պարտքը ՖԻՖԱ-ին։ Պարտքը պետք է վճարվի, այլապես հնարավոր չի լինի խաղալ։ Ռոնալդոն և ես ցանկանում ենք լավ արդյունքներ երաշխավորել՝ առանց աշխատավարձերի հետաձգման և ֆեդերացիայի կողմից պատժամիջոցների»,- «Կրուզեյրոյի» նախագահ Սերխիո Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։