Ռոբերտ Լևանդովսկի. «Ես այս գաղափարի երկրպագուն չեմ»

«Բավարիայի» և Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դեմ է Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարին։

«Ես այս գաղափարի երկրպագուն չեմ: Մենք արդեն շատ հանդիպումներ ունենք, չափազանց շատ դժվար շաբաթներ։ Պետք է մտածել ապագայի մասին։ Խաղամակարդակը կիջնի, քանի որ խաղացողները հանգստի կարիք ունեն։

Չեմ կարծում, որ Աշխարհի առաջնությունը հնարավոր կլինի անցկացնել երկու տարին մեկ անգամ»,- ասել է Լևանդովսկին Դուբայում անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ:

«Բավարիայի» հարձակվողին աջակցել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, որը նույնպես մասնակցում է մրցանակաբաշխությանը. «Ես համաձայն եմ Ռոբերտի հետ։ Մենք պետք է մտածենք ֆուտբոլի որակի մասին և հարգենք խաղացողների առողջությունը»։