Լեոնարդո Բոնուչչի. «Ռոնալդուն գիտի, որ մի քանի հարված կստանա ոտքերին»

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին խոսել է Աշխարհի 2022 թվականի  առաջնության փլեյ-օֆֆում Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների հնարավոր հանդիպման մասին։

«Ուզում եմ նվեր անել իմ երեխաներին, ովքեր երբեք չեն տեսել Իտալիայի ընտրանուն՝ Աշխարհի առաջնությունում։

Ես և Կրիշտիանու Ռոնալդուն զանգահարեցինք և կատակեցինք մեր թիմերի միջև փլեյ-օֆֆում հնարավոր հանդիպման մասին: Տեսնենք, թե ինչ կլինի խաղադաշտում, բայց Կրիշտիանուն գիտի, որ մի քանի հարված կստանա ոտքերին»,- ասել է Բոնուչչին Rai Sport-ին տված հարցազրույցում: