Ջեք Գրիլիշ. «Անգլիան կարող է հաղթել ԱԱ-2022-ում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կիսվել է Եվրո-2020-ի իր հիշողություններով և ասել, որ Անգլիայի հավաքականը հնարավորություն ունի հաղթելու 2022 թվականի աշխարհի առաջնությունը:

«Այս ամառ Անգլիայի հավաքականում խաղալն անհավանական էր: Այժմ ես հետ եմ նայում, վերանայում եմ լուսանկարներն ու տեսանյութերը և հասկանում, թե որքան յուրահատուկ էր այս ամառը: Շատ հիասթափեցնող է 11-մետրանոցներով պարտվելը, նման պարտությունները վատագույններից են։

Իհարկե, մենք կարող ենք հաղթել աշխարհի առաջնությունում (2022 թվականին): Ես այստեղ չեմ նստի ու ասեմ, որ հաղթելու ենք։ Բայց մենք լավ հնարավորություն ունենք։ Այն, թե ինչպես մենք խաղացինք Եվրոյում, վստահություն է տալիս, որ մենք կարող ենք հաղթել աշխարհի առաջնությունում»,- Գրիլիշին է ցիտում Sky Sports-ը: