Պատրիկ Վիեյրա. «Ես երբեք չեմ խանգարի ֆուտբոլիստների՝ Աֆրիկայի գավաթում հանդես գալու ցանկությանը»

«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան խոսել է Աֆրիկայի գավաթի առաջիկա խաղարկության մասին.

«Ես հարգում և հասկանում եմ ֆուտբոլիստների կիրքը և որքան կարևոր է նրանց համար ներկայացնել իրենց երկիրը։ Ուստի ես երբեք չեմ խանգարի ֆուտբոլիստների՝ Աֆրիկայի գավաթում հանդես գալու ցանկությանը։

Կարծում եմ, որ այս մրցույթին պետք է մեծ հարգանքով վերաբերվել, քանի որ այն նույնքան կարևոր է, որքան Եվրոպայի առաջնությունը։

Կարևոր է, որ դուք (դիմում է լրագրողներին) մի փոքր ավելի ակտիվ լուսաբանեք այս մրցաշարի իրադարձությունները, որպեսզի գնաք Աֆրիկա և տարբեր մարդկանցից հարցազրույցներ վերցնեք։ Այդ ժամանակ հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է այս իրադարձությունը նշանակալից յուրաքանչյուրի համար։

Եթե ​​խոսենք Սենեգալի մասին, չեմ կարծում, որ մարդիկ կհասկանան, եթե Մանեն կամ Շեյխու Կույատեն հրաժարվեն խաղալ իրենց երկրի համար: Եթե ​​այս մաշարն ավելի շատ լուսաբանվեր, կարծում եմ, մարդիկ ավելի լավ կհասկանային, թե որքան կարևոր է այն աֆրիկյան մայրցամաքի համար», – ասել է Վիեյրան: