Ռոբերտ Լևանդովսկին նշել է Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության ֆավորիտներին

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե որ հանդիպումներում է ցանկանում գոլ խփել և նշել Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներին։

– Ապագայում ո՞ր խաղում կուզենայիք գոլ խփել:

– Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում. Կցանկանայի նաև Լեհաստանի համար վճռորոշ գոլը խփել Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։ Ես երազում եմ դրա մասին:

– Ձեր կարծիքով ովքե՞ր են Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտները:

-Ինձ թվում է, որ ֆավորիտներն են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Ռեալը», «Չելսին» և մենք։

Փլեյ-օֆֆի առաջին խաղը կկայանա փետրվարին։ Այս պահի դրությամբ շատ բան կարող է փոխվել, բայց իմ կարծիքով այս պահին այս 6 թիմերը առաջ են մնացածներից,- ասել է Լևանդովսկին։