Հանս-Դիտեր Ֆլիկ. «Մենք ձգտում ենք առավելագույն հաջողության»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Աշխարհի 2022 թվականի առաջնությունում թիմի հաջողության հասնելու հնարավորությունների մասին։

«Մենք ձգտում ենք առավելագույն հաջողության։ Ամեն ինչ կախված կլինի խաղացողների վիճակից ու հասանելիությունից։

Մենք շատ ուժեղ թիմ ունենք, և կազմում բոլորը ձգտում են հաջողության, գավաթների: Մենք դեռ մի ամբողջ տարի ունենք պատրաստվելու, և այս ժամանակը պետք է օգտագործենք հետագա զարգացման համար։

Տղաները չեն համբերում Աշխարհի առաջնությանը խաղալուն. Սա ինձ վստահություն է ներշնչում. «Այո, մենք ի վիճակի ենք հաղթել մրցաշարում»: Բայց ես ոչինչ չեմ կարող խոստանալ։ Ես կարող եմ երաշխավորել միայն մեկ բան՝ մենք կտանք ամեն ինչ և կտանք մեր լավագույնը»,- ասել է Ֆլիկը Bild-ին տված հարցազրույցում։