Ֆլիկը գնահատել է ԱԱ-2022-ում հաղթելու Գերմանիայի հավաքականի շանսերը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գնահատել է իր թիմի շանսերն աշխարհի 2022 թվականի առաջնությունում։

«Մենք ցանկանում ենք հասնել առավելագույն հաջողությունների։ Ամեն ինչ կախված կլինի առանձին խաղացողների մարզավիճակից և հասանելիությունից: Մենք հիասքանչ թիմ ունենք, բոլորը ցանկանում են հաջողության հասնել և տիտղոսներ նվաճել։ Մենք դեռ ժամանակ ունենք ավելի լավը դառնալու համար:

Ես կարող եմ ասել. «Այո, մենք կարող ենք հաղթել աշխարհի առաջնությունում», բայց ես ոչինչ չեմ ուզում խոստանալ: Միակ բանը, որ կարող եմ երաշխավորել, դա այն է, որ մենք կտանք մեր ողջ ուժը և կխաղանք ամենաբարձր մակարդակով»,- 56-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Bild-ը: