Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտները՝ ըստ Ռոբերտ Լևանդովսկու

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի ֆավորիտների մասին։

«Իմ ֆավորիտներն են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Ռեալը», «Չելսին» և մենք։ Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան փետրվարին։ Մինչև այդ պահը շատ բան կարող է փոխվել, բայց այս պահին այս 6 թիմերը, իմ կարծիքով, առաջ են բոլորից»,- հարձակվողին է ցիտում Bild-ը:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Բավարիան» կխաղա «Զալցբուրգի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին Ավստրիայում։