Կիլիան Մբապպեն ծննդյան 23-րդ տարեդարձին ուշագրավ նվեր է ստացել թիմակիցներից (լուսանկար)

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեկտեմբերի 20-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Ֆրանսիացի խաղացողը 23 տարեկան է դարձել։

Գալա երեկոյին փարիզյան ակումբի ֆուտբոլիստները Մբապպեին նվիրել են 2050 համարով խաղաշապիկ՝ ակնարկելով պայմանագրի երկարաձգման մասին։

Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն ասել էր, որ կցանկանար Մբապպեն իր ամբողջ կյանքն անցկացներ փարիզյան ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն 23 խաղում դարձել է 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։