Արսեն Վենգեր. «Ամեն ինչ պարզ ցույց է տալիս, որ տնտեսական խնդիրներ չեն լինի»

ՖԻՖԱ-ի գլոբալ զարգացման ղեկավար Արսեն Վենգերը կարծում է, որ բոլոր կողմերը կշահեն միայն այն դեպքում, եթե Աշխարհի առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ անգամ։

«Հետազոտությունները շատ պարզ ցույց են տալիս, որ տնտեսական տեսանկյունից խնդիրներ չեն լինի։ Շահույթը մեծանալու է, բոլոր կողմերը դրական տեղաշարժ կունենան:

Մենք հաշվի ենք առել եվրոպական թիմերի մեկնաբանությունները, որոնք չեն ցանկանում մեկ ամսում անցկացնել բոլոր ընտրական հանդիպումները»,- ասել է Վենգերը։