Գերմանիայի և Իսրայելի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն

Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի կունենա Գերմանիայի  Զինսհայմ քաղաքում՝ 2022 թվականի մարտի 26-ին։

Բունդեսթիմը մարտի 29-ին ևս ընկերական հանդիպում կանցկացնի։ Մրցակիցը և այդ հանդիպման վայրը հայտնի կդառնան ավելի ուշ: