CONFERENCE LEAGUE. «Թոթենհեմին» տեխնիկական պարտություն է գրանցվել «Ռենի» դեմ չեղարկված խաղում

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ խաղը չեղարկվել էր լոնդոնյան ակումբում COVID-19-ի բռնկման պատճառով։

Կառույցը որոշել է, որ հանդպումը չի կայացել «խցանների» մեղքով, ինչի պատճառով «Թոթենհեմը» 0։3 հաշվով տեխնիկական պարտություն է կրել ։

Այսպիսով, «Ռենը» 14 միավորով զբաղեցրել է Կոնֆերենցիաների Լիգայի G խմբի 1-ին տեղը, «Վիտեսը» 10 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ «Թոթենհեմը» վաստակած 7 միավորով 3-րդն է և դուրս է մնացել մրցաշարից: