Ֆրանսիայի գավաթի խաղարկության «Փարիզ» – «Լիոն» խաղում երկրպագուներն անկարգություն են թույլ տվել

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ «Փարիզ» – «Լիոն» (1:1) հանդիպման ընդմիջմանը երկրպագուների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել։

«Լիոնի» երկրպագուները հարձակվել են տանտերերի երկրպագուների վրա, տրիբունաներում այրվել են ծխագլանակներ, ինչից հետո երկու թիմերի երկրպագուները դուրս են վազել խաղադաշտ։

Հանդիպման վերսկսումը հետաձգվել է 45 րոպեով, ի վերջո որոշվել է չեղարկել խաղը։