Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Ֆերենցվարոշը»։
Ինչպես տեղեկացնում է Index.hu-ն, մասնագետը համաձայնեցրել է հունգարական ակումբի հետ համագործակցության պայմանները։ Չերչեսովը որպես «Ֆերենցվարոշի» նոր մարզիչ կներկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին։
Երկուշաբթի օրը հունգարական ակումբը հայտարարեց մարզիչ Պետեր Շտյոգերի հեռանալու մասին։
«Ֆերենցվարոշը» Հունգարիայի առաջնությունում 15 խաղից հետո 32 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: