Լուիս Սուարեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի կրկնակի վիճակահանության մասին

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին իր հույզերով.

Նախ մադրիդյան ակումբը մրցակից ստացավ «Բավարիային», սակայն տեխնիկական սխալների պատճառով վիճակահանության արդյունքները չեղարկվեցին։ Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ «Ատլետիկոյի» մրցակիցը։

«Մի միջոցառման էի և ինձ ասացին առաջին վիճակահանության արդյունքների մասին։ Իսկ ես մտածեցի՝ «Բավարիա՞ն»։ Կրկին? Իսկ հետո ինձ ասացին, որ վիճակահանությունը նորովի է անցկացվում, և ես դիտեցի այն։ Բացառությամբ «Ռեալ Մադրիդ» – «Բենֆիկա» զույգի, բոլոր արդյունքները կարող էին տարբեր լինել, եթե չլիներ գնդակների խնդիրը։

Չեմպիոնների Լիգան հաղթելու համար պետք է հաղթել լավագույններին. Իսկ «Յունայթեդը» լավագույն թիմերից մեկն է։ Մենք այս հանդիպումներին կմոտենանք լավագույն մարզավիճակում։ «Ատլետիկոն» չի հանձնվում»,- ասել է Սուարեսը։