Պաշտոնական. Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը նորից կանցկացվի

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կրկին անգամ կանցկացվի:

Պատճառն այն սխալներն են եղել, որոնք թույլ են տրվել վիճակահանության անցկացման ժամանակ:

«Արտաքին մատակարարի ծրագրային ապահովման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով, որը տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաներին, թե որ թիմերն իրավունք ունեն խաղալ միմյանց դեմ, լուրջ սխալ է թույլ տրվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության ժամանակ», – ասվում է ՈւԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ այսօր կայացած վիճակահանության արդյունքներով ձևավորվել էին հետևյալ զույգերը.

«Բենֆիկա» – «Ռեալ»

«Վիլյառեալ» – «Մանչեսթեր Սիթի»

«Ատլետիկո» Մադրիդ – «Բավարիա»

«Զալցբուրգ» – «Լիվերպուլ»

«Ինտեր» – «Այաքս»

«Սպորտինգ» – «Յուվենտուս»

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Չելսի» – «Լիլ»