«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Թոմաս Վերմալենը հեռացել է «Վիսել Կոբեից»

Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը հայտարարել է պաշտպան Թոմաս Վերմալենի հեռանալու մասին:

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Թոմաս: Մենք երբեք քեզ չենք մոռանա», – գրված է ակումբի թվիթերյան էջում:

36-ամյա խաղացողը թիմին էր միացել 2019 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս տարի բելգիացի ֆուտբոլիստը Ճապոնիայի առաջնությունում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 ասիստի հեղինակ։

Վերմալենը հայտնի է «Այաքսում», «Արսենալում», «Բարսելոնայում» և «Ռոմայում» իր մրցելույթներով:

https://twitter.com/visselkobe/status/1470272820823597056?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1470272820823597056%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2021-12-13-vermalen-pokinul-yaponskiy-klub-vissel-kobe